Գլխավոր Լրահոս

Քոչարյանի ազատման գրավը վճարել են Ռուսաստանի հայ գործարարները․ RBC

Քոչարյանի ազատման գրավը վճարել են Ռուսաստանի հայ գործարարները․ RBC
Հունիսի 18-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց որոշում, որով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով․ հունիսի 19-ին Քոչարյանն ազատ արձակվեց 2 մլրդ դրամի գրավի դիմաց։ Նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ գրավի գումարը վճարելու գործում մասնակցելու «պատրաստակամություն են հայտնել մի քանի խոշոր գործարարներ ու բարերարներ, որոնց անունները կհրապարակեն առաջիկայում»։ Ռուսաստանյան RBC գործակալությունը պարզել է գործարարների անունները։ Նրանք են՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, «Մոնարխ» ընկերության ղեկավար Սերգեյ Համբարձումյանը, գործարար Գենադի Ստեփանյանը, ինչպես նաև «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան․ Քոչարյանը մտնում է ընկերության տնօրենների խորհրդի մեջ։ RBC-ն գրում է, որ իր աղբյուրներից ստացված տեղեկությունը հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Սողոմոնյանը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում