Գլխավոր Լրահոս

Մենք մեծ հաշվով ասելիք չունենք արդեն, որովհետև ինչ ասելու է, ասել ենք․ Մարուքյանը՝ ՍԴ նախագծի մասին

Մենք մեծ հաշվով ասելիք չունենք արդեն, որովհետև ինչ ասելու է, ասել ենք․ Մարուքյանը՝ ՍԴ նախագծի մասին
««Լուսավոր Հայաստան»-ը իր դիրքորոշումն արտահայտել է սահմանադրական հանրաքվեի որոշման ընդունման ժամանակ, մենք դեմ ենք քվեարկել այն ժամանակ խորհրդարանում․ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունիսի 22-ի խորհրդարանական ճեպազրույցում ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումը։ «Նույն բանը ուզում են անել խորհրդարանում, և մենք մեծ հաշվով ասելիք չունենք արդեն, որովհետև ինչ ասելու է, ասել ենք։ Չեմ կարծում, որ նույն բաները երկրորդ անգամ պիտի գանք, ասենք, և չի բաառավում, որ մենք ընդհանրապես նաև նիստին չմասնակցենք»,- շարունակեց Էդմոն Մարուքյանը։ Նա նկատեց, որ նիստին մասնակցելու հարցը դեռ քննարկվում է, սակայն խմբակցության մեծամասնությունը կարծում է, որ անիմաստ է նիստին գնալը։ ԼՀ-ի պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքին՝ նշելով, որ այն ընդհանուր սահմանադրական համապարփակ փոփոխություններ իրականացնեու աշխատանք է տանում, և չի հասկանում, թե ինչով է պայմանավորված այս «հրատապությունը»։ «Կառավարությունը, ի դեմս արդարադատության նախարարի, դիմել էր Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիք հայցելու համար, բայց արի ու տես, որ չեն սպասել խորհրդատվական կարծիքի տրամդրմանը և պատգամավորներով նախաձեռնել են փոփոխութուն այս հոդվածում, ինչը կրկին անգամ անտրամաբանական է։ Չի կարելի միջազգային կազմակերպությանը ինչ-որ բան հայցել և չսպասելով այդ հայցի պատասխանին՝ գործընթացները կազմակերպել»,- նշեց նա։ Հունիսի 22-ին Ազգային ժողովը արտահերթ նիստ կհրավիրի՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկելու օրակարգով։ Այս նախագծով «Իմ քայլը» նախատեսում է լուծել սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված թնջուկը։ Ըստ նախագծի՝ 12 տարուց ավել պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները կդադարեն, կառաջադրվեն ՍԴ նոր անդամներ, որից հետո կկայանա ՍԴ նախագահի նոր ընտրություն։ Ներկայում 12 և ավել տարի ՍԴ անդամ են Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանն ու Հրանտ Նազարյանը, և ՍԴ 9 անդամներից հենց նրանց լիազորությունները կդադարեցվեն։ Լուսինե Վարդանյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում