Այսօր Ազգային ժողովում Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի լուծմանն ուղղված նախագծի քննարկմանը զուգահեռ ՍԴ-ում աշխատակարգային նիստ է անցկացվել. այս մասին հաղորդում է «Հայկական ժամանակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Նիստի օրակարգում վերջին պահին ավելացվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումի քննությունը վերսկսելու հարցը: Քոչարյանի պաշտպանների դիմումը վերաբերում էր 300.1 հոդվածի սահմանադրականությանը, այսինքն՝ Քոչարյանի անձեռնմխելիությանը:
ՍԴ-ն որոշել է դիմումի քննության օր նշանակել հուլիսի 7-ը»,- գրում է թերթը։
Civilnet











