Գլխավոր Լրահոս

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը հետաձգվեց՝ պաշտպանի բացակայության պատճառով

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը հետաձգվեց՝ պաշտպանի բացակայության պատճառով
Հունիսի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը հետաձգվեց։ Պատճառը Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայությունն էր։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը նկատեց, որ հակահամաճարակային անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի և քննությունն իրականացնելու համար ավելի անվտանգ պայմաններ ստեղծի։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով դատարանին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։ Ըստ նրա՝ պաշտպանների նման գործողությունները «թույլ չեն տալիս նրանց ընթերցել մեղադրական ճառի եզրափակիչ մասը»։ Նախագահող դատավորն արձանագրեց, որ դատախազի միջնորդության մեջ առկա են այնպիսի հարցեր, որոնք անհնար է քննարկել առանց բոլոր պաշտպանների ներկայության և հետաձգեց դատական նիստը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին։ Ժաննա Ավագյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում