Գլխավոր Լրահոս

Նախագահը ստորագրել է ԱԺ կանոնակարգում փոփոխությունների և լրացումների մասին օրենքները

Նախագահը ստորագրել է ԱԺ կանոնակարգում փոփոխությունների և լրացումների մասին օրենքները
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, որով իրեն զրկել է Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու լիազորությունից: Խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ԱԺ նախագահի կողմից հրապարակվելուց հետո: Այս օրենքի ընդունումից հետո նախագահ Արմեն Սարգսյանն այլևս լիազորություն չունի ստորագրելու Սահմանադրության փոփոխությունների օրենքը, որի հրապարակումից հետո կդադարեցվի Սահմանադրական դատարանի 3 անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ: Սահմանադրության փոփոխությունների օրենքն ուժի մեջ կմտնի ԱԺ նախագահի կողմից հրապարակման հաջորդ օրվանից:  
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում