Գլխավոր Լրահոս

«Բարգավաճ Հայաստանը» դիմեց Սահմանադրական դատարան

«Բարգավաճ Հայաստանը» դիմեց Սահմանադրական դատարան

Սահմանադրական վերջին փոփոխությունները հակասահմանադրական համարող Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է Սահմանադրական դատարան: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը տեղեկացրել է, որ խմբակցության իր գործընկերներից բացի, միացել է նաև անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Հունիսի 22-ին ԱԺ–ն Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու փաթեթ ընդունեց, որն ուժի մեջ մտավ այսօր՝ հունիսի 26-ին։ ԲՀԿ–ն հայտարարեց, որ ստորագրահավաք է նախաձեռնում ՍԴ դիմելու համար, քանի որ նախագիծը հակասում է մայր օրենքին։ Նրանք ունեին 25 ձայն և դիմել էին ԼՀԿ գործընկերներին` միանալու իրենց, քանի որ ևս երկու ձայնի կարիք կար, որպեսզի ՍԴ դիմում ուղարկեին։ Սակայն ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի համար ՍԴ կդիմեն միայն հուլիսի 7-ից հետո, երբ կայանա Քոչարյանի` ՍԴ ներկայացված և հենց այդ օրը նախատեսված հայցի քննությունը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հունիսի 25-ին հայտնեցին, որ հետ են վերցնում ՍԴ ներկայացրած իրենց դիմումները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում