Գլխավոր Լրահոս

Էդմոն Մարուքյանը դիմել է ԿԸՀ` «Լուսավոր Հայատանի» պատգամավորական մեկ մանդատը վերականգնելու համար

Էդմոն Մարուքյանը դիմել է ԿԸՀ` «Լուսավոր Հայատանի» պատգամավորական մեկ մանդատը վերականգնելու համար
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էմդոն Մարուքյանը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով՝ տեղադրելով նաև ԿԸՀ ուղարկած դիմումի լուսանկարները: Մարուքյանը նշում է, որ դիմումի մեջ ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը։ «ԿԸՀ սպասվող նիստի և դիմումի քննության ընթացակարգերի մասին հավելյալ կտեղեկացնենք», - ասված է գրառման մեջ։ Էդմոն Մարուքյանի անունից ԿԸՀ հասցեագրված դիմումի մեջ նշվում է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորական մանդատներից մեկը կրող Արման Բաբաջանյանը 2019 թվականի սեպտեմբերի 10-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը և դարձել որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր, իսկ ԼՀԿ խմբակցությունը փաստորեն զրկվել է իրեն տրված 18 մանդատներից մեկից: #ՍիվիլՆեթ #Լուրեր
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում