Գլխավոր Լրահոս

ՍԴ 3 դատավորի լիազորություններն ավարտելու հիմքով կենսաթոշակի նշանակումն ապահովող նախագիծն ընդունվեց

ՍԴ 3 դատավորի լիազորություններն ավարտելու հիմքով կենսաթոշակի նշանակումն ապահովող նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ամրագրվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետը ավարտելու հիմքով՝ վերջին փոփոխություններով, նշանակվում է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով: Սուրեն Գրիգորյանի և Վահագն Հովակիմյանի ներկայացրած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում ստացավ 80 կողմ, 1 դեմ ձայներ: Նիստին չէին մասնակցում «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: Կարգավորման առարկայի հիմնական նպատակը կենսաթոշակի իրավունքի ապահովումն է Սահմանադրական դատարանի այն դատավորների, որոնց լիազորությունները դադարել են Սահմանադրության փոփոխությունների արդյունքում: Խոսքը երեք դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի մասին է։ *** Հունիսի 26-ին ուժի մեջ են մտել Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունները, որոնցով դադարեցվում է Սահմանադրական դատարանի նախագահի (Հրայր Թովմասյան) ու ՍԴ ևս երեք դատավորների (Ֆելիքս Թոխյան, Հրանտ Նազարյան, Ալվինա Գյուլումյան) գործունեությունը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում