Գլխավոր Լրահոս

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն կորոնավիրուսի դեմ պայքարը քննող հանձնաժողով ստեղծելու համար դիմում են գրել Արարատ Միրզոյանին

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն կորոնավիրուսի դեմ պայքարը քննող հանձնաժողով ստեղծելու համար դիմում են գրել Արարատ Միրզոյանին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին են ուղարկվել նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։ Այս մասին գրառում է արել ԼՀԿ-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում եմ, որ քիչ առաջ ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։

Ստեղծվող քննիչ հանձնաժողովը կնախագահի Լուսավոր Հայաստան խմբակցությունից Արկադի Խաչատրյանը, քննության առարկային և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև»,- գրել է Մարուքյանը՝ կցելով համապատասխան փաստաթղթերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում