Գլխավոր Լրահոս

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին սահմանադրական հանրաքվեի անցկացման կապակցությամբ

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին սահմանադրական հանրաքվեի անցկացման կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն «հաջող անցկացնելու» կապակցությամբ: «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխությունների հաստատման վերաբերյալ համառուսական քվեարկությունը հաջող անցկացնելու կապակցությամբ: Այս իրադարձությունը, իհարկե, սկզբունքային նշանակություն ուներ Ռուսաստանի պետականության հետագա ամրապնդման համար: Վստահ եմ, որ երկրի հիմնական օրենքի մեջ կատարվող փոփոխությունները, որոնք արժանացել են Ռուսաստանի հասարակության ճնշող մեծամասնության հավանությանը, ստեղծում են երկրի հետագա առաջընթացի և նրա սոցիալ-տնտեսական զարգացման համար նպաստող պայմաններ: Մաղթում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության եղբայրական ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»,- ասված է ՀՀ վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրությունում։ *** Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հուլիսի 2-ի առավոտյան հրապարակած տվյալների համաձայն՝ հանրաքվեին ընդհանուր առմամբ մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 65 տոկոսը, որոնց շուրջ 78 տոկոսը կողմ է քվեարկել փոփոխություններին։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում