

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 3-ին վկայի կարգավիճակով ներկա է եղել ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի գործով դատավարությանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, որ բավականին երկար պատասխանել է կողմերի հարցերին։
«Այդ գործին նախորդող որոշակի պրոցեսների մասին եմ պատմել, որոնք կարող են փոփոխություն մտցնել գործի մեջ: Կարծում եմ, որ նոր հանգամանքներ ի հայտ եկան, և դատարանը կորոշի՝ ինչ անել դրանց հետ»,- ասաց նախարարը:
Արսեն Թորոսյանն անդրադարձավ նաև իր նախկին տեղակալին առաջադրված մեղադրանքին՝ կաշառք վերցնելու հանգամանքին․ «Ես այն ժամանակ էլ դատապարտել եմ նման գործելաոճը և հիմա վերահաստատում եմ. առողջապահության նախարարության որևէ աշխատակից իրավունք չունի ֆինանսական հարաբերությունների մեջ մտնել»:
Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին կաշառք տալու, իսկ Արսեն Դավթյանը՝ կաշառք ստանալու համար:
***
2019-ի տարեվերջին Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով [Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ] և 200 հոդվածի 3-րդ կետով [Առևտրային կաշառքը]։
Կարդալ ավելին
Պատմություններ

Երեխաների անվտանգությունը մեքենայում. ինչու է կարևոր մանկական աթոռակը

Ալիևը ցանկանում է քաղաքական պառակտում հրահրել Հայաստանում

Հայաստանի և Վրաստանի կապիտալի շուկաների հնարավորությունները՝ Ամերիաբանկի Investor’s Day-ում

Ֆուտբոլային միջադեպ Բաթումիում՝ թուրքական ու իսրայելական թիմերի խաղին

Դիարբեքիր, Դեր Զոր, հումանիտար բուհեր, չեղարկման մշակույթ. զրույց Փիթեր Բալաքյանի հետ

Թունաքիմիկատների հետքեր են հայտնաբերվել Հայաստանում նորածինների օրգանիզմում. Գևորգյան

Առանց համակարգային փոփոխությունների աղքատությունը չի կրճատվի. Սերգեյ Մուրադյան

ԵՄ առաջնորդները փորձում են պայմանավորվել «ընտանեկան բյուջեի» շուրջ
Դիտել ավելին
Civilnet


