Գլխավոր Լրահոս

Իրավիճակն առնվազն պայթյունավտանգ չէ. Արսեն Թորոսյան

Իրավիճակն առնվազն պայթյունավտանգ չէ. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ համաճարակի դեմ պայքարում գործադրվող ջանքերին՝ դրանք համարելով «ողջամիտ և տեղին»։ «Բոլոր կանխատեսումներով մենք հիմա պիտի ունենայինք 30 հազարից ավելի դեպք, բայց ունենք շուրջ 27 հազար: Այսինքն, ինչ-որ չափով կարողանում ենք զսպել տարածումը և, կարծես թե, հունիսի կեսերից սկսած ուղիղ գծի վրա ենք»,- ասաց Թորոսյանը։ Ըստ նրա՝ իրավիճակն «առնվազն պայթյունավտանգ չէ»։ Նախարարի խոսքով՝ կորոնավիրուսով վարակված բոլոր քաղաքացիները Հայաստանում ստանում են պատշաճ բուժօգնություն։ *** Հուլիսի 3-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, մահացել է 10 մարդ, ապաքինվել՝ 448-ը։ Բացասական թեստերի քանակը՝ 1 675։ Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 27 320 է։ Կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը 469 է։ Մահվան ելքերը այլ պատճառով 156 է։ Մայիսի սկզբին Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ «եթե չկարողանանք պահպանել կանոնները, կունենանք պայթյունավտանգ բռնկումներ»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում