Գլխավոր Լրահոս

Քոչարյանին առնչվող գործով ՍԴ նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով

Քոչարյանին առնչվող գործով ՍԴ նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով
Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործով Սահամանդրական դատարանում հուլիսի 7-ին նախատեսված նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել են Սահմանադրական դատարանից: Սահմանադրական դատարանի այսօրվա նիստերի օրակարգում ընդգրկված է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործի քննությունը: Քվորումի բացակայությունը պայմանավորված է հունիսի 26-ին ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխություններով, համաձայն որոնց՝ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ 12 տարի և ավելի տարիներ պաշտոնավարած ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի լիազորությունները դադարեցվել են: Այդ փոփոխությունների ընդունումից հետո Հրայր Թովմասյանը և ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը արձակուրդ վեցրեցին։ Այսպիսով ՍԴ 9 դատավորներից 5-ը բացակայում են։ Սահմանադրական փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հետ վերցրեցին ՍԴ ներկայացված դիմումները։ #ՍիվիլՆեթ #Լուրեր
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում