Գլխավոր Լրահոս

Քիմ Քարդաշյանի կոչից հետո նվիրաբերությունների թիվն աճել է․ «Փարոս» հիմնադրամ

Քիմ Քարդաշյանի կոչից հետո նվիրաբերությունների թիվն աճել է․ «Փարոս» հիմնադրամ
Քիմ Քարդաշյանի՝ հայաստանյան փոքր բիզնեսներին աջակցելու կոչից հետո Armenia Support Fund-ի և «Փարոս» հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին ավելի շատ մարդ է սկսել մասնակցել։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին «Փարոս» հիմնադրամից՝ նշելով, որ եթե օրական մի քանի նվիրաբերություն էր լինում, Քարդաշյանի կոչից հետո դրանց թիվը հատել է հինգ տասնյակը։ Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքան իր էջում կոչ էր արել մասնակցել դրամահավաքին, որի նպատակն է օգնել Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամի արդյունքում խնդիրների առերեսված փոքր բիզնեսներին։ «Ֆինանսական օգնությունը միշտ չէ, որ հասանելի է, և բազմաթիվ փոքր ընտանեկան բիզնեսներ հայտարարել են արտադրության՝ մինչև 90 տոկոս կրճատման և աշխատողներին աշխատանքից ազատելու մասին»,- գրել էր նա՝ կցելով Armenia Support Fund-ի էջը։
Լուսինե Վարդանյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում