Գլխավոր Լրահոս

ԱԺ պատգամավորներին 14 ամսվա համար տրվել է 580 միլիոն դրամի պարգևավճար. Միրզոյան

ԱԺ պատգամավորներին 14 ամսվա համար տրվել է 580 միլիոն դրամի պարգևավճար. Միրզոյան

Ազգային ժողովի 132 պատգամավորի 14 ամսվա համար տրվել է ընդհանուր առմամբ 580 միլիոն դրամ պարգևավճար, որը ամսական կազմում է մոտ 240 հազար դրամ․ այդ մասին հուլիսի 8-ին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Պարգևավճարների մասին բազմիցս խոսել ենք, մի հատ էլ կանդրադառնամ այս հարցին, հուսով եմ՝ վերջին անգամ», - ասաց Միրզոյանը լրագրողի հացին ի պատասխան՝ նշելով, որ 580 միլիոն դրամ պարգևավճարի տեսքով տրվել է 132 պատգամավորի՝ 14 ամսվա համար, որը ամսական կազմում է շուրջ 240 հազար դրամ:

Նրա խոսքով՝ պարգևավճարները հարկի կամ անհարկի համարելը քաղաքական դիրքորոշման հարց է: Այնուամենայնիվ ԱԺ նախագահը համարում է, որ սա արդարացված քայլ է:

«Ես մաթեմաթիկական հաշվարկ արեցի, որպեսզի ցրենք այն թյուր կարծիքը, որ մեծ միլիոնների մասին է խոսքը», - ասաց նա՝ հավելելով, որ պարգևավճարները աշխատավարձերի 30 տոկոսով համամասնորեն տրվել են բոլոր պատգամավորներին:

Պետական բարձրաստիճան պաշտոնյաներին պարգևավճարներ տրամադրելու թեման սկսեց ակտիվորեն քննարկվել կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական խնդրիների սրմանը զուգահեռ:

Հատկանշական է, որ կրոնավիրուսի դեմ պայքարում լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման համար կառավարությունը հատուկ հաշվեհամար է բացել գանձապետարանում, որին մինչև օրս փոխանցվել է 1,11 մլրդ դրամ:

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում