Գլխավոր Լրահոս

ՄԻԵԴ-ը չի կիրառի միջանկյալ միջոց և կքննարկի «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հիմնական հայցը

ՄԻԵԴ-ը չի կիրառի միջանկյալ միջոց և կքննարկի «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հիմնական հայցը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշել է չօգտագործել «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով միջանկյալ միջոց, որով ՍԴ արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը պահանջում էին, որ ՄԻԵԴ-ը պարտավորեցնի Հայաստանի կառավարությանը սառեցնել սահմանադրական փոփոխությունների կիրառումն ու պահպանի իրենց պաշտոնները։ ՄԻԵԴ որոշման մեջ նշված է, որ միջանկյալ միջոցի կիրառումը մերժվում է, քանի որ այն դուրս է 39-րդ կանոնի կիրառման շրջանակից և չի պարունակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված հիմնական իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու ռիսկ։ ՄԻԵԴ-ը, սակայն, քննարկելու է, «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հիմնական հայցը։ ՄԻԵԴ որոշումը՝ այստեղ *** Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով լիազորությունները դադարեցրած՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը, գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ: ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել էր, որ կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հարցադրումներ է ստացել այդ բողոքի վերաբերյալ և այսօր պատասխաններ ուղարկել ՄԻԵԴ: «ՄԻԵԴ-ից ստացվել են որոշակի հարցադրումներ ՀՀ կառավարություն, որոնց Կառավարությունը տվել է լիարժեք պատասխաններ և այսօր արդեն իսկ ուղարկել ՄԻԵԴ», - ասել էր Խաչատրյանը։ #ՍիվիլՆեթ #Լուրեր
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում