Գլխավոր Լրահոս

Ինչպես են առաջադրվում և ընտրվում Սահմանադրական դատարանի դատավորները

Ինչպես են առաջադրվում և ընտրվում Սահմանադրական դատարանի դատավորները
  • Սահմանադրության վերջին փոփոխություններով՝ Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար կառավարությունը, հանրապետության նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը։ 
  • Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` երկամսյա ժամկետում:
  • Սահմանադրական դատարանը կազմված է 9 դատավորից, որոնցից 3-ն ընտրվում են նախագահի, 3-ը՝ կառավարության, 3-ը՝ Դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: 
  • Առաջադրված դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդի կողմից՝ 12 տարի ժամկետով:
  • Նույն անձը ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:
  • Հունիսի 30-ին ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունները։
  • «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է նախագահի ստորագրությունը։
  • Արմեն Սարգսյանը, սակայն, չի ստորագրել։ 
  • 21-օրյա ժամկետում նախագահն իրավունք ունի այն ուղարկել ՍԴ՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:
  • Եթե նախագահը չի կատարում սահմանված պահանջները, ապա ԱԺ նախագահը 5-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

Ժաննա Ավագյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում