Գլխավոր Լրահոս

«Շանգրի լա»-ի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

«Շանգրի լա»-ի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի լա» խաղատունը շահագործող «Օնիրա քլաբ» ընկերությանը տրված լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների կայքից։ Ըստ ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի որոշման՝ «Օնիրա քլաբ»-ը չի վճարել այս տարվա երրորդ եռամսյակի պետական տուրքի մեկ քառորդ մասը, և սա հիմք ընդունելով՝ նախարարությունը որոշել է ուժը կորցրած ճանաչել խաղատունը շահագործելու լիցենզիան։ «Շանգրի լա»-ն Հայաստանի ամենախոշոր խաղատունն է։ Ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ ֆինանսների նախարարության համապատասխան հանձնաժողովը քննարկումներ էր սկսել խաղատան լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար։ Սա, ըստ էության, կատարվել էր հենց «Շանգրի լա»-ի կողմից, որը դիմում էր հանձնել լիցենզիան դադարեցնելու հարցով, իսկ հետո այն հետ վերցրել։ #ՍիվիլՆեթ #Լուրեր
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում