Գլխավոր Լրահոս

Moderna-ն թեկնածու պատվաստանյութի՝ ԱՄՆ-ից դուրս մատակարարման համաձայնագիր է կնքել

Moderna-ն թեկնածու պատվաստանյութի՝ ԱՄՆ-ից դուրս մատակարարման համաձայնագիր է կնքել
Moderna ընկերությունը ԱՄՆ սահմաններից դուրս COVID-19-ի դեմ պոտենցիալ պատվաստանյութ մատակարարելու մասին համաձայնագիր է կնքել իսպանական Rovi ընկերության հետ։ Այս մասին տեղեկանում ենք Moderna-ի պաշտոնական կայքից։ Rovi-ն կապահովի պատվաստանյութի սրվակների լցոնումը, փաթեթավորումը և պիտակավորումը՝ աջակցելով թեկնածու պատվաստանյութի հարյուրավոր միլիոն չափաբաժինների արտադրությանը ԱՄՆ-ից դուրս շուկաներին մատակարարելու համար՝ սկսած 2021-ից։ ROVI-ն կներգրավի հավելյալ աշխատուժ արտադրական գործընթացում։
Հայազգի գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութը COVID-19-ի դեմ հավանական պատվաստանյութ արտադրողներից է։ Ընկերությունը պատվաստանյութ ստեղծելու համար օգտագործում է ինֆորմացիոն ՌՆԹ, որը մարմնին ստիպում է արտադրել սպիտակուց։ Պատվաստանյութը կլինիկական գնահատման փուլում է։ Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ հնարավոր պատվաստանյութ ձեռք բերելու համար բանակցություններ է վարում, այդ թվում՝ Moderna-ի հետ։ Թեմայի շուրջ ավելին՝
Լուսինե Վարդանյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում