Գլխավոր Լրահոս

Հայաստանը չի դիմի ՌԴ-ին սպառազինությունների հավելյալ մատակարարումների հարցով. դեսպան

Հայաստանը չի դիմի ՌԴ-ին սպառազինությունների հավելյալ մատակարարումների հարցով. դեսպան

Երևանը մտադիր չէ դիմել Ռուսաստանին սպառազինությունների հավելյալ մատակարարումների հարցով․ առկա սպառազինությունները բավարար են երկրի անվտանգության ապահովման համար: Այդ մասին «Ռիա նովոստի» գործակալության հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

«Այսօրվա դրությամբ հավելյալ մատակարարումների անհրաժեշտություն չկա», - ասել է նա՝ պատասխանլով հարցին՝ Ադրբեջանի հետ սահմանին լարվածության աճի հետևանքով դիմելո՞ւ է արդյոք Հայաստանը Ռուսաստանին սպառազինությունների հավելյալ մատակարարումների հարցով:

«Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը զարգանում է, կան պարտավորություններ և պայմանագրեր, որոնք քննարկում են մեր գերատեսչությունները: Այն պատվերները, որոնք կան և այն, ինչ մենք սպասում ենք պլանային ռեժիմում, այդ ամենը լիովին բավարար է մեր երկրի անվտանգության ապահովման համար: Այնպես որ, այսօր լրացուցիչ մատակարարումների մասին խոսք չկա»,- ընդգծել է դեսպան Տողանյանը:

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում