Գլխավոր Լրահոս

Պաշտոնատար անձինք կներկայացնեն իրենց ծախսերը

Պաշտոնատար անձինք կներկայացնեն իրենց ծախսերը

Հուլիսի 16-ին կառավարությունը հավանության արժանացրեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, որը նոր փոփոխություններ է ենթադրում պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայտարարագրերում։ 

Փաթեթով նախատեսվում է ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը՝ դրանում ներառելով 15 000 և ավել բնակչություն ունեցող համայնքների գլխավոր քարտուղարներին և ավագանու անդամներին։ Ըստ արդարադատության նախարարության՝ նշված անձանց գործունության արդյունքում կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ, ուստի վերջիններս ևս պետք է գույքի, եկամուտների, ունեցվածքի, շահերի հայտարարագիր ներկայացնեն։ 

Հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաները նաև հատուկ նշելու են իրենց կողմից փաստացի տիրապետվող գույքի մասին տեղեկությունը։ «Անհրաժեշտ է հաշվի առնել, որ անձը կարող է ձևականորեն զրկված լինել գույքի ճակատագիրը որոշելու հնարավորությունից, սակայն, տվյալ գույքը տիրապետելու միջոցով, դրանից ունենալ տնտեսական շահ: Գույքի օգտագործման արդյունքում ստացվածը (պտուղները, արտադրանքը, եկամուտները) պատկանում է այդ գույքն օրինական հիմունքներով օգտագործող անձին: Ուստի, անհրաժեշտ է հայտարարագրումն իրականացնելիս հաշվի առնել նաև գույքի տիրապետումը որպես սեփականության իրավունքի տարր»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։ 

Փաթեթով նախատեսվում է նաև ներդնել պաշտոնյաների կողմից ծախսերի հայտարարագիր, և եթե պաշտոնյաները 1 միլիոն դրամը գերազանցող ծախս կատարեն, այն պիտի հայտարարագրեն՝ նշելով ծախսի տեսակը, չափը, բովանդակությունն ու արժույթը։ 

Օրենքի նախագծով նախատեսվում է նաև նվազեցնել թանկարժեք գույքի սահմանաչափը որոշող շեմը՝ 8 միլիոն դրամից դարձնելով 4 միլիոն։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում