Գլխավոր Լրահոս

Եվրասիայի մի շարք երկրներում խախտվել են ծննդօգնության ԱՀԿ ուղեցույցերը և պետական կարգավորումները

Եվրասիայի մի շարք երկրներում խախտվել են ծննդօգնության ԱՀԿ ուղեցույցերը և պետական կարգավորումները

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, խախտել են ծննդօգնության վերաբերյալ ԱՀԿ ուղեցույցերը և պետական կանոնակարգերը։ Անգամ սահմանափակումների թուլացումից հետո կանայք շարունակում են զրկված մնալ ծննդաբերության ընթացքում ամուսնու ներկայության իրավունքից։ 

openDemocracy լրատվական կայքի հետաքննությունը բացահայտել է, որ առնվազն 45 երկրում հղի կանայք ստացել են «տրավմատիկ» ծննդօգնություն։ 

Հայաստանում և Ուկրաինայում մինչ այժմ արգելված է ըստ ծննդաբերի ընտրության` աջակցող անձի ներկայությունը ծննդաբերությանը։ Միևնույն ժամանակ, այս երկրներում մայիսից վերաբացվել են ոչ առաջնային նշանակության խանութներն ու ռեստորանները։ 

Կանայք նկարագրում են, որ ծննդատների աշխատակիցները գերհոգնած են և որոշ դեպքերում բուժօգնություն են տրամադրել առանց անձնական պաշտպանական միջոցների, իսկ որոշ դեպքերում էլ հղի կանանցից պահանջվել է գնել իրենց անձնական բժշկական միջոցները։ 

Բժիշկներն ու մարդու իրավունքներով զբաղվող իրավաբաններն այս բացահայտումները «ցնցող և անհանգստացնող» են անվանել՝ կոչ անելով կառավարություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ «կանանց առողջությունն ու իրավունքները առաջնահերթությունից զրկելու այս անհանգստացնող միտումների» դեմ։  
Եվրասիական մի շարք երկրներում կանայք հայտնել են, որ COVID-19 համավարակի պայմաններում անհարգալից վերաբերմունքի են արժանացել բուժօգնություն ստանալու ընթացքում, չեն կարողացել օգտվել ծննդօգնության ընթացքում աջակցող անձի ներկայության իրավունքից, որոնք հակասում են ԱՀԿ ուղեցույցին։ 

 Հայաստանում և Ուկրաինայում ուղեկցող անձինք և այցելությունները դեռևս շարունակում են արգելված մնալ՝ չնայած նրան, որ այս երկրներում համավարակով պայմանավորված սահմանափակումները հիմնականում հանվել են. առևտրի կենտրոններն ու ռեստորաններն այս երկրներում գործում են մայիսից։ Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի և Ռուսաստանի մի շարք հիվանդանոցներ նույնպես արգելել են հղի կանանց ուղեկից ունենալ ծննդաբերության ընթացքում, ինչը հակասում է այդ երկրների տեղական կարգավորումներին։ 

ԱՀԿ-ի՝ համավարակի պայմաններում ծննդօգնության ուղեցույցում նշվում է, որ բոլոր հղի կանայք «իրավունք ունեն արժանանալ բարձրորակ բուժօգնության ծննդաբերությունից առաջ, դրա ընթացքում և հետո»։ ԱՀԿ-ն նշում է, որ ծննդաբերող կանանց նկատմամբ բուժանձնակազմը պետք է ցուցաբերի հարգալից և արժանապատիվ վերաբերմունք, ծննդաբերության ընթացքում ապահովի պարզ հաղորդակցություն, ինչպես նաև անհրաժեշտ ցավազրկում։ Եթե նույնիսկ ծննդաբերող կինը կորոնավիրուսակիր է, իրավունք ունի երեխային կրծքով կերակրել և դնել նորածնին իր կրծքին՝ ծննդաբերությունից անմիջապես հետո։ Բացի այդ, կանայք չպետք է ենթարկվեն կեսարյան հատման կամ բժշկական այլ միջամտությունների՝ առանց մասնագիտական հիմնավորման:

Մարտին համավարակի մեկնարկից ի վեր՝ openDemocracy-ն զրուցել է մի քանի տասնյակ կանանց հետ ամբողջ աշխարհում և առնվազն 45 երկրում բացահայտել դեպքեր, որտեղ խախտվել են ծննդօգնության վերաբերյալ ԱՀԿ ուղեցույցերը և պետական կանոնակարգերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում