Գլխավոր Լրահոս

Հույս ունենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի․ Դմիտրի Պեսկով

Հույս ունենք, որ հայ-ադրբեջանական սահմանին  իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի․ Դմիտրի Պեսկով
Ռուսաստանը հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանին  իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի և հակամարտության շուրջ ստեղծված հուզական ֆոնը կվերադառնա իր բնականոն հուն․ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանում ապրում են մեծ թվով հայեր և ադրբեջանցիներ, որոնք ունեն Ռուսաստանի Դաշնության անձնագիր, և նրանք բոլորն էլ Ռուսաստանի Դաշնության «պարկեշտ քաղաքացիներ են, նրանք բոլորն էլ հասարակության հարգված անդամներ են»: «Բայց ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան չի կարող այս քաղաքացիներին անտարբեր թողնել, և, իհարկե, նրանք էմոցիոնալ կերպով ցույց են տալիս իրենց արձագանքը», - նշել է Պեսկովը: Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի 16-ի գիշերը հանել էին հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը. որոշ մատակարարներ ահազանգում էին, որ մթերքն արդեն փչացել է: Կասկածներ կային և հետո հաստատվեցին, որ այդ ամենի հետ կապ ունեին ադրբեջանցիները, մասնավորապես շուկայի սեփականատերերից մեկը, որն արմատներով ադրբեջանցի է։ Հուլիսի 18-ին արդեն հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ հայերը, տասնյակ կիլոմետրեր կտրելով, հասել և գնել են Մոսկվայի մեծածախ «Ֆուդ Սիթի» շուկայից դուրս հանված ֆուռերում եղած ամբողջ հայկական ծիրանը: Ավելի վաղ՝ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն «ՏԱՍՍ» գործակալության հետ զրույցում ասել էր, որ Ռուսաստանը գործի կդնի բոլոր հնարավորությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև ներկայիս սրացումը կարգավորելու համար: Իսկ դրանից առաջ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել էր, որ Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով: Գեղեցիկ Ոսկանյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում