Գլխավոր Լրահոս

Տեխնիկական սխալ․ ՀԱՊԿ-ը պարզաբանել է իր էջում Մարգարիտա Սիմոնյանի մասին հոդվածի հրապարակումը

Տեխնիկական սխալ․ ՀԱՊԿ-ը պարզաբանել է իր էջում Մարգարիտա Սիմոնյանի մասին հոդվածի հրապարակումը
ՀԱՊԿ քարտուղարության ֆեյսբուքյան էջում RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառման հղումը տեղի է ունեցել տեխնիկական սխալի պատճառով, և գրառումը օպերատիվ կերպով հեռացվել է․ ասված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապաակվախծ հաղորդագրությունում։ «Միևնույն ժամանակ, ցանկանում ենք նշել, որ գրառման հեղինակի կարծիքը լիովին հակասում է ՀԱՊԿ քարտուղարության պաշտոնական դիրքորոշմանը, որը շարադրված է ՀԱՊԿ պաշտոնական կայքում տեղադրված քարտուղարության համապատասխան մեկնաբանության մեջ և նրա ֆեյսբուքյան էջում»,- ասված է հաղորդագրությունում։ Այսօր՝ ավելի վաղ, ՀԱՊԿ ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել էր «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի հոդվածը՝ «Թքել և տրորել»․ Սիմոնյանը հանդգնորեն Հայաստանին հիշեցրել է չճանաչված Ղրիմի մասին» վերնագրով։ Րոպեներ անց հրապարակումը հեռացվել էր։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում