Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բելառուսին՝ Միութենական պետության ու ՀԱՊԿ-ի գծով․ Պուտինի և Լուկաշենկոյի հեռախոսազրույցը

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բելառուսին՝ Միութենական պետության ու ՀԱՊԿ-ի գծով․ Պուտինի և Լուկաշենկոյի հեռախոսազրույցը

Օգոստոսի 16-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշնեկոյի միջև:

Ըստ Կրեմլի կայքի՝ քննարկվել է Բելառուսում տիրող իրավիճակը, որն ստեղծվել է այդ երկրում նախագահական ընտրություններից հետո՝ հաշվի առնելով «դրսից հանրապետության վրա գործադրվող ճնշումը»։

«Ռուսաստանյան կողմը վերահաստատել է պատրաստակամությունը՝ ցուցաբերելու անհրաժեշտ օգնություն՝ Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի սկզբունքների հիման վրա, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում։

Օգոստոսի 15-ին Լուկաշենկոյի և Պուտինի միջև տեղի էր ունեցել ևս մեկ հեռախոսազրույց։

Օգոստոսի 16-ին՝ Բելառուսում նախագահական ընտրություններից 8 օր անց, շարունակվել են բազմահազարանոց բողոքի ցույցերը։ 

Բելառուսի նորագույն պատմության ամենազանգվածային ցույցին՝ Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով, տարբեր հաշվարկներով մասնակցել է 200-350 հազար մարդ։ Նույն օրը տեղի է ունեցել նաև ցույց՝ ի աջակցություն Լուկաշենկոյի, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ ոչ ոքի չի հանձնի Բելառուսը։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում