Գլխավոր Լրահոս

1,4 մլրդի լրացուցիչ հարկային պարտավորության պահանջ՝ Ծառուկյանի ընկերությանը

1,4 մլրդի լրացուցիչ հարկային պարտավորության պահանջ՝ Ծառուկյանի ընկերությանը
Պետեկամուտների կոմիտեն մոտ 1,4 միլիարդ դրամի չափով նոր հարկային պարտավորությունների պահանջ է ներկայացրել Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությանը՝ «Օնիրա քլաբ»-ին․ այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքը։ Ծառուկյանի փաստաբաններից Սմբատ Մինասյանը կայքին տեղեկացրել է, որ պահանջվող գումարը պետական տուրք է, որը ձևավորվել է «Շանգրի լա» խաղատան համար անհրաժեշտ եռամսյակային պետական տուրքը չվճարելուց։ «Խնդիրն այն է, որ արտակարգ դրության ժամանակ, պանդեմիայով պայմանավորված, խաղատունը չի աշխատել, շրջանառություն չի եղել, դիմել էին, որ հարկային պարտավորությունը տարաժամկետեք։ ՊԵԿ-ն էլ, երևի հաշվի առնելով Ծառուկյանի շուրջ էս ամբողջ կատարվողը, որոշել է, որ, չէ, պիտի վճարվի»,- հայտարարել է փաստաբանը։ ՊԵԿ-ի կողմից կազմված ակտը «Օնիրա քլաբ»-ը վիճարկելու է վարչական դատարանում։ Ապրիլի 27-ին «Օնիրա քլաբ»-ը դիմել էր ֆինանսների նախարարության՝ խաղատների, վիճակախաղերի ոլորտը կարգավորող համապատասխան հանձնաժողովին՝ իրենց տրված խաղատնային լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար, սակայն հետագայում ընկերությունը դիմումը հետ էր վերցրել։ «Օնիրա քլաբ»-ը բացի «Շանգրի լա»-ից, ներկայացնում է նաև «Փարավոն» խոշոր ժամանցային համալիրը, «Մուլտի գրանդ» հյուրանոցները։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ «Օնիրա քլաբի» բաժնետերերն են Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը։ Ընկերությունում բաժնեմաս ունի նաև Ծառուկյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Մուլտի գրուպ կոնցեռնը»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում