Գլխավոր Լրահոս

Պետական պարտքն արագ աճում է

Պետական պարտքն արագ աճում է
Հայաստանի պետական պարտքը հուլիսին աճել է 221 մլն դոլարով և այժմ կազմում է 7 միլիարդ 939 մլն դոլար։ Պետական պարտքի վերաբերյալ տվյալները հրապարակվել են ֆինանսների նախարարության ամսական վիճակագրական տեղեկագրում։ Ըստ այդ տվյալների՝ պարտքի ներգրավման տեսանկյունից մարտ, ապրիլ, մայիս ամիսներն առավել ակտիվ են եղել։ Մասնավորապես, ապրիլին 117 մլն դոլարի պարտք է ներգրավվել, մայիսին՝ 310 մլն, հունիսին՝ 5 մլն, իսկ հուլիսին՝ 221 մլն։ 2019-ի օգոստոսին կառավարությունը հաղորդել էր, որ արտաքին պետական պարտքը մեծ տեմպերով սկսել է նվազել։ Վերջին շրջանում, սակայն, կառավարությունը սկսել է նորանոր վարկային միջոցներ ներգրավել։ Ըստ ֆինանսների նախարարության տվյալների՝ 6 միլիարդ 55 մլն դոլարը արտաքին պարտք է, մնացածը՝ ներքին։  Ընդհանուր պետական պարտքի առյուծի բաժինը կառավարությանն է, իսկ մոտ 480 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկինը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում