Գլխավոր Լրահոս

«Լուսավոր Հայաստանը» դիմում է մուտքագրել Սահմանադրական դատարան

«Լուսավոր Հայաստանը» դիմում է մուտքագրել Սահմանադրական դատարան
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը օգոստոսի 19-ի երեկոյան դիմել է Սահմանադրական դատարան՝ ՍԴ ճգնաժամը լուծելուն ուղղված «Իմ քայլը» խմբակցության առաջ քաշած օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով։ Ըստ «Լուսավոր Հայաստան»-ի՝ ԱԺ-ն պարտավոր էր դիմել և կարծիք ստանալ ՍԴ-ից՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ «Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանդրական լիազորությունների շրջանակից՝ խախտելով Սահմանադրությունը, երբ, փաստացի փոփոխության ենթարկելով Սահմանադրության իրացված անցումային դրույթ 213-րդ հոդվածը, բովանդակային իմաստով փոփոխության է ենթարկել Սահմանադրության՝ դատական իշխանությանը վերաբերող 7-րդ գլխի կարգավորման ներքո գտնվող Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի մեջ»,- հայտարարել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Մարուքյանը ներկայացրել է նաև մեկ այլ վիճելի դրվագ, ըստ որի,  նախագահին Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու և հրապարակելու լիազորությունից զրկելը հակասում է Սահմանադրությանը։ Մարուքյանը տեղեկացրել է նաև, որ դիմումը ստորագրվել է ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների անհրաժեշտ քանակով պատգամավորների կողմից։ Հունիսի 24-ին՝ խորհրդարանում հարցի քննարկման ժամանակ, Էդմոն Մարուքյանը հայտնել էր իրենք կդիմեն Սահմանադրական դատարան այն ժամանակ, երբ Քոչարյանի գործով քննությունը ավարտվի։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում