Գլխավոր Լրահոս

Yandex.Taxi-ն դարձել է Yandex Go

Yandex.Taxi-ն դարձել է Yandex Go

Yandex-ը գործարկում է Yandex Go հավելվածը, որը մեկտեղում է առօրյա լոգիստիկ խնդիրները լուծելուն ուղղված մի շարք ծառայություններ։ Հայաստանում Yandex Go հավելվածն այժմ ներառում է տաքսիով արագ տեղաշարժ քաղաքում և իրերի ակնթարթային առաքում. այլ երկրներում ծառայությունն առաջարկում է նաև ռեստորաններից և մթերային խանութներից սննդի արագ առաքում, բեռնափոխադրում, car sharing, ինչպես նաև հասարակական տրանսպորտի «կենդանի» ժամանակացույց։ 

Go-ն կփոխարինի Yandex.Taxi հավելվածին։ Մեկ հավելվածում միավորելով տարբեր ծառայությունների հնարավորությունները՝ Yandex Go-ն կօգտագործի դրանց բոլոր հիմնական տեխնոլոգիաները։ Ծառայության պատվերները կատարող վարորդները ավելի շատ աշխատանք կունենան և երկար չեն սպասի պատվերների։

«Yandex Go-ն հնարավորություն է տալիս արագ և ժամանակին լուծել քաղաքում տեղաշարժվելու հետ կապված ցանկացած խնդիր։ Մեքենան գալիս է 5 րոպեից պակաս ժամանակամիջոցում, իսկ իրերի կամ փաստաթղթերի առաքումը միջինը 20 րոպե է տևում։ Yandex-ի էկոհամակարգում առկա տեխնոլոգիաների և հարթակների շնորհիվ մենք հեշտացնում ենք առօրյա գործերը, որպեսզի մարդիկ կարողանան դրանք անել այլ գործերի հետ զուգահեռ»,- ասում է «Yandex.Taxi» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Դանիլ Շուլեյկոն։

Yandex Go-ի ինտերֆեյսը ևս կփոխվի անվան հետ միասին, բայց Yandex.Taxi-ի ոճը կպահպանվի։

Yandex.Taxi հավելվածի օգտատերերը պետք է այն թարմացնեն ամենավերջին տարբերակով՝ Yandex Go-ին անցնելու համար։ Նոր օգտատերերի համար Yandex Go ծառայությունն արդեն հասանելի է Google Play-ում և AppStore-ում։

Yandex.Taxi-ն մեկնարկել է Հայաստանում 2016 թվականին։ Այժմ ծառայությունը գործում է Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Կապանում, Հրազդանում, Սպիտակում ու ևս 10 քաղաքներում։ Այս տարվա սկզբին մեքենայով ուղևորություններին ավելացել է նաև առաքման գործառույթը։

Գովազդային նյութ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում