Գլխավոր Լրահոս

Լիբանանում մեկնարկել է Պէզիքեանների աջակցության ծրագիրը․ որոշ փոփոխություններ՝ պայթյունից հետո

Լիբանանում մեկնարկել է Պէզիքեանների աջակցության ծրագիրը․ որոշ փոփոխություններ՝ պայթյունից հետո
Այս տարվա հունիսին Ալեքքօ և Անի Պէզիքեանները 1 մլն դոլար նվիրաբերեցին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի գահակալության 25-ամյակի առիթով։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ գումարը ուղղվելու է սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում հայտնված լիբանանահայ համայնքի կարիքավոր ընտանիքներին։ Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո օգնության տրամադրման կարգում որոշ փոփոխություններ տեղի ունեցան։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Ալեքքօ Պէզիքեանը մանրամասներ ներկայացրեց ծրագրի տրամադրման մասին․ քանի որ Լիբանանում թույլատրված չէ բանկերից դոլար ստանալ, ընտանիքները գումարը կստանան լիբանանյան լիրայով։ Աղետից առաջ որոշել էին ամեն ամիս 200 հազարական լիրա տրամադրել ընտանիքներից յուրաքանչյուրին, բայց Բեյրութի ավերումներով պայմանավորված՝ գումարն ավելացվեց մինչև 250 հազարական լիրա։ «Քանի որ նավահանգստի պայթյունը եղավ, մարդիկ հայտնվեցին աղետալի վիճակում՝ ավերումների պատճառով։ Գումարը նախատեսված է հինգ ամսվա համար։ Առաջին երկու ամսվա տրամադրվելիք գումարը միավորվեց, և ընտանիքներից յուրաքանչյուրը միանգամից կստանա 500 հազ․ լիբանանյան լիրա։ Առաջիկա ամիսներին՝ հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին, ամեն ամիս կստանան 250 հազարական լիրա։ Ընտանիքների թիվը 3 000 է»,- ասաց Պէզիքեանը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում