Գլխավոր Լրահոս

Լիբանանահայերի աջակցության փաթեթում՝ առողջապահական, կրթական, կեցության և այլ հարցերի շրջանակ

Լիբանանահայերի աջակցության փաթեթում՝ առողջապահական, կրթական, կեցության և այլ հարցերի շրջանակ

Հայաստանում հաստատվելու համար ժամանող լիբանանահայության աջակցության փաթեթ է մշակվել՝ 
մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական կարիքները մեղմելու համար․ այս մասին հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

«Գործընկեր ու շահագրգիռ կառույցների հետ փաթեթի առանձին տարրերի քննարկման ու համաձայնեցման փուլում ենք, որը մինչև սեպտեմբերի 1-ը վերջնականապես պատրաստ կլինի: Ինչպես արդեն նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, լիբանանահայերի աջակցության փաթեթը ներառելու է առողջապահական, կրթական, կեցության և այլ հարցերի շրջանակ»,- ՍիվիլՆեթին ասաց գրասենյակի Ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։ 

Օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկեց
Լիբանանին և տեղի հայ համայնքին: ՀՀ պատվիրակությունը Բեյրութում հանդիպումներ է ունեցել եկեղեցական,
ազգային, համայնքնային կառույցների, կուսակցությունների ու բեյրութահայերի հետ, տեղում իրականացրել է
իրավիճակի ուսումնասիրություն ու վերադարձից հետո հաշվետվություն է ներկայացրել ՀՀ կառավարությանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում