Գլխավոր Լրահոս

ՍԴ դատավորի թեկնածության համար կառավարությունը քննարկում է ունեցել իրավաբան Էդգար Շաթիրյանի հետ

ՍԴ դատավորի թեկնածության համար կառավարությունը քննարկում է ունեցել իրավաբան Էդգար Շաթիրյանի հետ
Էդգար Շաթիրյանը նախնական համաձայնություն է տվել դառնալ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կառավարության թեկնածուն: ՍիվիլՆեթի հետ զրույցում Շաթիրյանը հայտնեց, որ նախնական համաձայնություն է տվել, սակայն մինչև պաշտոնապես թեկնածության առաջադրումը նախատեսվում են հանդիպումներ իշխող ուժի ներկայացուցիչների հետ, ինչից հետո կառավարությունն իր դիրքորոշումը կհստակեցնի։ Նա չբացառեց, որ այլ թեկնածուների հետ ևս քննարկումներ եղել են։ Շաթիրյանը «Իմ քայլի» թեկնածուն էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, նա ընտրվեց նոյեմբերին, առաջադրվեց նաև հանձնաժողովի նախագահի պաշտնում, սակայն հանձնաժողովի անդամների միջև տեղի ունեցած քննարկմամբ այդ պաշտոնը զբաղեցրեց Հայկուhի Հարությունյանը, որը «Լուսավոր Հայաստանի» կողմից էր առաջադրվել։ Այնուհետև Շաթիրյանը հրաժարվեց հանձնաժողովում իր պաշտոնավարումից։ 40-ամյա Շաթիրյանը մինչ այդ զբաղեցրել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի պաշտոնը։ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար կառավարության առաջադրած թեկնածու Վահրամ Ավետիսյանը օգոստոսի 18-ին հայտնեց, որ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» իր համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում։ ՍԴ դատավորի պաշտոնում նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Արթուր Վաղարշյանին, Դատավորների ընդհանուր ժողովը` Վճռաբեկ դատարանի գործող նախագահ Երվանդ Խունդկարյանին: Գևորգ Թոսունյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում