Գլխավոր Լրահոս

Պաշտոնական Բեռլինը չի բացառում Ալեքսեյ Նավալնիի թունավորումը

Պաշտոնական Բեռլինը չի բացառում Ալեքսեյ Նավալնիի թունավորումը
Գերմանիայի կառավարությունը չի բացառում, որ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որին բուժման նպատակով տեղափոխվել են Բեռլինի «Շարիտե» կլինիկա, թունավորվել է․ այս մասին գրում է գերմանական Deutsche Welle-ն։ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը խիստ հավանական է համարել թունավորումը։ «Ցավոք, ռուսական նորագույն պատմության մեջ եղել են մի քանի կասկածելի դեպքեր»,- նշել  է նա: Պաշտոնական Բեռլինը միջադեպի հետաքննության հարցում լիակատար թափանցիկության կոչ է արել: Զայբերտը ընդգծել է, որ Նավալնին կառավարական հյուրի կարգավիճակով չէ տեղափոխվել Գերմանիա: Նրա խոսքով ՝ ընդդիմադիր գործիչը Բեռլինի «պաշտոնական հրավեր» չի ստացել, իսկ կանցլեր Անգելա Մերկելը մարդասիրական նկատառումներից ելնելով՝ արձագանքել է Նավալնիի հարազատների խնդրանքին՝ նպաստել նրա ՝ Գերմանիա տեղափոխվելուն: Նավալնիին Օմսկից Բեռլին տեղափոխելը կազմակերպել են մասնավոր անձինք․ նշել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը։ Օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին գտնվում է Օմսկ քաղաքի հիվանդանոցում: Նա օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ վատ է զգացել, ինչից հետո ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում: Նավալնին կորցրել է գիտակցությունը, նրան մտցրել են արհեստական կոմայի մեջ։ Շրջանառվող լուրերի համաձայն նրան թունավորել են։ Գեղեցիկ Ոսկանյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում