Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC) ներկայացրել է նոր կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն, որը կատարվել է հունիսի 21-29-ը։
Ըստ ուսումնասիրության ամփոփագրի՝
- Նոր կորոնավիրուսի համավարակը ներկայում ընկալվում է որպես երկրի առջև ծառացած ամենաառաջնային խնդիր (36%), որին հաջորդում է գործազրկությունը (33%):
- Հարցվածների կեսից ավելին (54%) նշել են, որ համավարակի պատճառով իրենց անձնական ֆինանսական վիճակը վատթարացել է:
- Հարցվածների շուրջ մեկ երրորդը (35%) համավարակի բռնկման պատճառով կորցրել է իր աշխատանքը, կամ կրճատվել են իր աշխատանքային ժամերը կամ եկամուտը:
- Կորցրած եկամուտը լրացնելու համար, հարցվածների 36%-ը կրճատել է ծախսերը սննդի և 43%-ը՝ այլ անհրաժեշտ պարագաների վրա։
- Հարցվածների 30%-ը հավատում է, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում իրենց տնտեսական վիճակը կմնա նույնը, մինչդեռ 25% հավատում է, որ այն կբարելավվի:
- Մեկ երրորդը (33%) հավատում է, որ իրենց տնտեսական վիճակը մեկ տարի հետո կվատանա։
- Հարցվածների մեծամասնությունը վստահում է առողջապահական համակարգին (54%-ը «Լիովին վստահում է», 27%-ը «Ավելի շուտ վստահում է») և Հայաստանի առողջապահական պետական կառույցներին (42%-ը «Լիովին վստահում է» և 27%-ը «Ավելի շուտ վստահում է»):
- Ոստիկանությունը նույնպես ունի վստահության բարձր մակարդակ հասարակության շրջանում (43%-ը «Լիովին վստահում է» և 29%-ը «Ավելի շուտ վստահում է»):
- Շատերը կարծում են, որ կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարում կառավարության՝ քաղաքացիներին ուղղված աջակցության փաթեթները լիովին բավարար են (19%) կամ ավելի շուտ բավարար են (34%):
- Չնայած կառավարության աջակցության փաթեթներից բավարարվածությանը, հարցվածների երկու երրորդը (65%) նշել է, որ չի օգտվել ոչ մի միջոցառումից:
- Կառավարության աջակցության նախընտրելի միջոցառումների շարքում վարկային վճարների /մարման ժամկետների հետաձգումը ստացել է ամենաշատ պատասխանները (27%), որին հաջորդում է կոմունալ վճարումների սուբսիդավորումը (24%):
- Հարցվածների մոտ 43%-ը կարծում է, որ դպրոցները սովորականի պես կվերաբացվեն սեպտեմբերին։ Դպրոցների վերաբացման դեպքում, ծնողների 51%-ն իրենց երեխաներին կուղարկի դպրոց։
Համոզմունքները COVID 19-ի համատեքստում
Նոր կորոնավիրուսի համավարակը ամենակարևոր խնդիրն է (36%), որը ծառացած է երկրի առջև, առաջ անցնելով գործազրկությունից (33%):
Հարցվածների 51%-ը նշել է, որ կորոնավիրուսը առողջապահական համակարգի խնդիր է, մասնավորապես կին հարցվածների կեսից ավելին (56%) է եղել այս կարծիքին, իսկ տղամարդկանց կեսից քիչը (47%)։
Կորոնավիրուսի մասին գերադասելի տեղեկությունների համատեքստում, մոտ մեկ երրորդը (34%) կարծում է, որ լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտություն չկա, իսկ մեկ քառորդը (25%) նշել է, որ կցանկանար իմանալ արդյունավետ բուժման մասին:
Հարցվածների մոտ մեկ երրորդը (34%) կորոնավիրուսով վարակվելու ռիսկը բարձր է գնահատում, մինչդեռ միայն 24%-ը հավատում, որ կորոնավիրուսով վարակվելու պարագայում իրենց՝ շատ ծանր հիվանդանալու ռիսկը բարձր է:
Վարքագիծը COVID 19-Ի համատեքստում
«Դիմակ դնելը» և «ձեռքերը հաճախ լավանալը» համավարակից խուսափելու ամենատարածված կանխարգելիչ միջոցներն են։
Կորոնավիրուսի ախտանիշներ ունենալու դեպքում հարցվածների մոտ կեսի (46%) առաջին գործողությունը կլինի «բժշկական հաստատություն» դիմելը։
Վստահությունը ինստիտուտների նկատմամբ
Պետական հաստատությունների շարքում առավել մեծ վստահություն ունի «Առողջապահական համակարգը» (54%), մինչդեռ Առողջապահության նախարարությանը վստահում են հարցվածների 41%-ը:
Հարցվածների շուրջ 25%-ը լիովին վստահում է ու 23%-ը ավելի շուտ վստահում է Առողջպահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ):
Առավել անվստահելի է «Սոցիալական մեդիա»-ն, քանի որ հարցվածների 26%-ը նշել է, որ «Բոլորովին չի վստահում» և 19%-ը նշել է, որ «Ավելի շուտ չի վստահում»։
Կառավարության գործողությունները կորոնավիրուսի տարածման համատեքստում
Հարցվածների 42%-ը նշել է, որ կցանկանար կորոնավիրուսի ազդեցությունը մեղմելու համար ՀՀ կառավարությության կողմից գործադրվող ջանքերը առավելապես սևեռվեին «Առողջապահական համակարգին»։
Հարցվածների ճնշող մեծամասնությունը (65%) նշել է, որ իրենք և իրենց ընտանիքները կորոնավիրուսի սոցիալական ազդեցությունը մեղմելու համար կառավարության կողմից ձեռնարկված աջակցության ոչ մի միջոցառումից չեն օգտվել։
Կորոնավիրուսի արդյունքում առաջացած ֆինանսական վիճակը մեղմելու համար հարցվածների մոտ 27%-ը նշել է, որ կցանկանար «Վարկային վճարների/մարման ժամկետների հետաձգում»։
Դպրոցների վերաբացման վերաբերյալ ընկալումները
Հարցվածների մոտ 43%-ը կարծում է, որ դպրոցները սովորականի պես կվերաբացվեն սեպտեմբերին։ Սեպտմբերին դպրոցների վերաբացման դեպքում, ծնողների 51%-ն իրենց երեխաներին կուղարկի դպրոց։
COVID-19-ը և մոտ ապագան
Հարցվածների 39%-ը նշել է, սահմանափակումներ չպետք է կիրառվեն նույնիսկ եթե Հայաստանում աճեն կորոնավիրուսի նոր դեպքերը: Նրանց 66%-ը կարծում է, որ տնտեսությունը պետք է գերակա լինի առողջապահական մտահոգություններին։
Ըստ եզրակացության՝
- Հարցվածների կեսից ավելին (54%) նշել են, որ իրենց տնտեսական վիճակը վատթարացել է համավարակից ի վեր, ինչի պատճառով նրանք կորցրած եկամուտը վերականգնելու նպատակով սկսել են ծախսել ավելի քիչ գումար անհրաժեշտ պարագաների, այդ թվում՝սննդի վրա:
- Հետազոտությունը ցույց տվեց, որ հարցվածների մեծամասնությունը հավանություն է տվել կառավարության աջակցության միջոցառումներին։ Մեծամասնությունը նաև վստահում է պետական կառույցներին, այդ թվում՝ առողջապահական համակարգին և ոստիկանությանը:
- Կորոնավիրուսի ախտանշաններ ունենալու դեպքում հարցվածների 46%-ը նշել է, որ կգնա բժշկական հաստատություն: Մինչդեռ, ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, առաջին գործողությունը պետք է լինի զանգը բժշկական հաստատություն կամ թեժ գիծ:
- Հարցվածների 25%-ը ցանկություն է հայտնել իմանալ բուժման արդյոււնավետ միջոցների մասին: Տեղեկատվական արշավները կարող են նպաստել հասարակությանը ներկայացնելու թե՛ անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է ձեռնարկել կորոնավիրուսի ախտանիշներ ունենալու դեպքում, թե՛ արդյունավետ բուժման միջոցները:
Գեղեցիկ Ոսկանյան
Civilnet











