Գլխավոր Լրահոս

Արսեն Թորոսյանը գնում է տևական արձակուրդ

Արսեն Թորոսյանը գնում է տևական արձակուրդ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը արձակուրդում կլինի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը, որը հրապարակվել է կառավարության կայքում։ «Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ»,– գրված է որոշման մեջ: Առողջապահության նախարարին այդ ընթացքում կփոխարինի նրա առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը: Երեկվանից լուրեր են շրջանառվում Թորոսյանի՝ աշխատանքից ազատման մասին։  Նախարարը նաև ապաակտիվացրել է ֆեյսբուքյան իր էջերը։ ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ Թորոսյանի հեռացման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում