Գլխավոր Լրահոս

Առողջապահության նախարարությունը մոտ 9,4 մլրդ դրամ է ծախսել Covid-19-ի դեմ պայքարում

Առողջապահության նախարարությունը մոտ 9,4 մլրդ դրամ է ծախսել Covid-19-ի դեմ պայքարում

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում իրականացված փաստացի ծախսերի մասով տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Ըստ հաշվետվության այս ընթացքում գերատեսչությունը ծախսել է ավելի քան 9 մլրդ դրամ։

«Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի»,- ասված է ԱՆ հաղորդագրությունում։ 

1․  Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր՝
2 258 676 043 դրամ

2․ Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)՝
144 116 000 դրամ

3․ Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում՝
760 948 184 դրամ

4․ Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր՝ 
393 021 823 դրամ

5․ Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն՝
854 473 744 դրամ

6․ Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն՝
1 432 579 185 դրամ

7․ Բժշկական սարքավորումներով հագեցվածություն՝ 

2 561 464 348 դրամ

8․ Բժշկական կենտրոնների վերանորոգում՝
776 334 303 դրամ

9․ Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ՝
200 362 229 դրամ
 
Հանրագումար
9 381 975 858 դրամ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում