Գլխավոր Լրահոս

Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի

Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել այլ սահմանափակումներ և միջոցառումներ. այս մասին օգոստոսի 27-ի կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքով՝ վարակիչ հիվանդությունների ՀՀ ներթափանցման, ներբերման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին։ Բադասյանը փոխանցեց նաև, որ արտակարգ իրավիճակի պայմաններում կարանտին հայտարարված մարզերում կարող են լինել մուտքի ու ելքի սահմանափակումներ, ինքնամեկուսացման, մեկուսացման ռեժիմների սահմանումներ։ Կառավարության կողմից կարանտին հայտարարելու դեպքում հնարավոր է գործեն նաև հետևյալ սահմանափակումները․ «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ,իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ հաստատություններում»։ Տեղորոշման համակարգն այլևս չի գործելու, չի արգելվելու նաև տնտեսական գործունեությունը խախտումների դեպքում,-հավելեց նախարարը։ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարված մարտի 16-ից, որի ժամկետը 5 անգամ երկարաձգվել է։ Արտակարգ դրությունը կավարտվի սեպտեմբերի 11-ին ժամը 17։00-ին։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում