Գլխավոր Լրահոս

«Քաղաքական շահարկումներ»․ Արսեն Թորոսյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին

«Քաղաքական շահարկումներ»․ Արսեն Թորոսյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին
Վարչապետի հետ չեմ հիշում՝ երբ եմ վերջին անգամ հանդիպել․ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում օգոստոսի 27-ին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին իր՝ աշխատանքից ազատման մասին լուրերը։ Նա մի քանի անգամ կրկնել է, որ չի հիշում՝ երբ է վարչապետի հետ եղել վերջին «տետ-ա-տետ, անկեղծ հանդիպումը» և շեշտել, որ իր հրաժարականի մասին տեղեկություններ են շրջանառվում արդեն երկու տարի․ դրանք «գլոբալ շահարկումների արդյունք են»։ Առողջապահության նախարարության աշխատանքի գնահատման մասին հարցին Թորոսյանը պատասխանել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում աշխատանքի գնահատումը «միամոմենտ չէ, այլ միշտ է տեղի ունենում», բացի այդ, կորոնավիրուսի դեմ պայքարը «միայն առողջապահության նախարարության գործը չէ, այլ բոլոր գերատեսչությունների»։ Մեկնաբանելով այս շրջանում իր կողմից արձակուրդ վերցնելու նպատակահարմարության մասին խոսակցությունները՝ Թորոսյանը նկատել է, որ իր արձակուրդի նպատակահարմարությունը որևէ մեկը չի կարող շահարկել։ «Ես լինելու եմ Հայաստանում, հասանելի, հավանաբար նաև գործի եմ գնալու որոշ օրերի, մասնակցելու եմ հանդիպումների»,- ասել է Արսեն Թորոսյանը։ Ինչ վերաբերում է առողջապահության նախարարության հաշվետվություններին՝ դրանք «ոչ ոք չի պահանջել, նախարարությունը չի սպասում, որ պահանջեն, այլ հրապարակում է»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում