Գլխավոր Լրահոս

COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը առաջիններից կստանա Բելառուսը, դիմողների թվում է Ադրբեջանը

COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը առաջիններից կստանա Բելառուսը, դիմողների թվում է Ադրբեջանը
Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը ձեռք բերելու համար դիմել է 27 երկիր, այդ թվում՝ Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը․ այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ խորհրդակցության ժամանակ։ Նա պարզաբանել է, որ պետությունները կարող են ստանալ պատվաստանյութը համագործակցության տարբեր ձևաչափերով՝ պատվաստանյութի համատեղ մշակման, կլինիկական հետազոտությունների, գնման կամ մարդասիրական օգնության արդյունքում։ Պուտինը խոստացել է, որ Բելառուսը մասնակցելու է փորձարկումներին և առաջիններից կստանա ռուսաստանյան պատվաստանյութը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը փորձարկումների նպատակով պատվաստանյութի մինչև 2 000 դեղաքանակ կուղարկի Մեքսիկա, որը հայտնել է, որ դեղը կստանա սեպտեմբերին։ Ռուսաստանյան պատվաստանյութը մշակել է Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտը, այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը, կազմված է  0,5 մլ-անոց երկու սրվակներից՝ առաջին և երկրորդ բաղադրիչներով։ Դեղը ներարկվում է միջմկանային տարբերակով։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում