Գլխավոր Լրահոս

Ռուսական պատվաստանյութը ձեռք բերելու հարցում Հայաստանը հստակ դիրքորոշում չունի․ ԱՆ խոսնակ

Ռուսական պատվաստանյութը ձեռք բերելու հարցում Հայաստանը հստակ դիրքորոշում չունի․ ԱՆ խոսնակ
Հայաստանը կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը ձեռք բերելու համար չի դիմել․ այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նրա խոսքով՝ նախարարությունը դեռևս հետևում է այն բոլոր երկրներին, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրելու, փորձարկելու փուլում են գտնվում։ ԱՀԿ-ն հույս ունի՝ մինչև 2021-ի վերջը կարտադրվի COVID-19-ի դեմ պատվաստանյութի 2 մլրդ դեղաքանակ «Դեռևս հստակ դիրքորոշում այդ հարցով Հայաստանը չունի»,- հավելեց խոսնակը։ Ըստ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը ձեռք բերելու համար դիմել է 27 երկիր, այդ թվում՝ Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատվաստանյութը առաջիններից կստանա Բելառուսը։ Ռուսաստանյան պատվաստանյութը մշակել է Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտը, այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը, կազմված է  0,5 մլ-անոց երկու սրվակներից՝ առաջին և երկրորդ բաղադրիչներով։ Դեղը ներարկվում է միջմկանային տարբերակով։ Գեղեցիկ Ոսկանյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում