Գլխավոր Լրահոս

Դաշնակցությունը հայրենադարձության մեծ ծրագրի առաջարկով դիմել է ՀՀ կառավարությանը

Դաշնակցությունը հայրենադարձության մեծ ծրագրի առաջարկով դիմել է ՀՀ կառավարությանը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ուղերձ է հղել հայրենադարձության վերաբերյալ՝ նշելով, որ Դաշնակցությունը նախկին իշխանությունների օրոք ու նաև այս իշխանության օրոք ներկայացրել է առաջարկ, որ համազգային ճիգերով համապարփակ ռազմավարություն մշակվի պետական հովանավորությամբ և համահայկական կազմակերպությունների աջակցությամբ։ Ուղերձը՝ ստորև։

«Հայ Յեղափոխական Դաշնակցության համար հայրենադարձությունը «Դեպի երկիր» կարգախոսի հիմնաքարն է։ Հայաստանի անկախությունից ի վեր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նախկին իշխանությունների օրոք և նաև այս իշխանության օրոք ներկայացրել է առաջարկ, որ համազգային ճիգերով համապարփակ ռազմավարություն մշակվի պետական հովանավորությամբ և համահայկական կազմակերպությունների աջակցությամբ։

Այսկերպ ամբողջ հայ աշխարհը պետք է լծվի աշխատանքի, որպեսզի այս ծրագիրը իսկապես դառնա ամբողջական, այս ծրագիրը դառնա բոլորի սրտից խոսող և վերաբերի ամբողջ սփյուռքին։ Վերջիվերջո, միջինարևելյան տագնապները մեկ անգամ ևս օրակարգ բերեցին այս հարցը, բայց յուրաքանչյուր գաղութի տագնապի առնչությամբ է, որ պետք է ճշտվի հայրենադարձության ծրագիրը։

Հայրենադարձության մեծ ծրագիրը ընդհանուր համապարփակ ծրագիր է, որ պետք է անհապաղ սկսենք մշակել , որպեսզի սփյուռքահային տանք հույս, որ ինքը կարող է վերադառնալ հայրենիք, հաստատվել Հայաստանում, որտեղ կստեղծվեն պայմաններ, ուր նա կկարողանա գոնե սկզբնական շրջանում ստանալ անհրաժեշտ օժանդակություն, որպեսզի մնա և ստեղծագործի մեր անկախ հայրենիքում։ Բնականաբար, մեր նպատակն է, որ Միջին Արևելքից կամ այլ շրջաններից հայրենիք վերադարձող անձինք Հայաստանը չնկատեն որպես պարզապես ժամանակավոր կայան, ապա մեկնեն Արևմուտք։ Մեր նպատակն է, ամեն գնով աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ համահայկական ուժերով իրականացնելու այս ծրագիրը։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն էլ պատրաստ է ստանձնել իր բաժինը։ Այդ կապակցությամբ մենք վերջերս ՀՀ կառավարությանն առաջարկել ենք՝ կազմավորել աշխատանքային խումբ՝ այս ամենը համախմբելու, միասնաբար մտածելու, միասնաբար ծրագրելու և հայրենադարձության մեծ ծրագիրը միասնաբար հաջողեցնելու համար։

Այսկերպ ամբողջ հայ աշխարհը պետք է լծվի աշխատանքի, որպեսզի այս ծրագիրը իսկապես դառնա ամբողջական, այս ծրագիրը դառնա բոլորի սրտից խոսող և վերաբերի ամբողջ սփյուռքին։ Վերջիվերջո, միջինարևելյան տագնապները մեկ անգամ ևս օրակարգ բերեցին այս հարցը, բայց յուրաքանչյուր գաղութի տագնապի առնչությամբ է, որ պետք է ճշտվի հայրենադարձության ծրագիրը։

Հայրենադարձության մեծ ծրագիրը ընդհանուր համապարփակ ծրագիր է, որ պետք է անհապաղ սկսենք մշակել , որպեսզի սփյուռքահային տանք հույս, որ ինքը կարող է վերադառնալ հայրենիք, հաստատվել Հայաստանում, որտեղ կստեղծվեն պայմաններ, ուր նա կկարողանա գոնե սկզբնական շրջանում ստանալ անհրաժեշտ օժանդակություն, որպեսզի մնա և ստեղծագործի մեր անկախ հայրենիքում։ Բնականաբար, մեր նպատակն է, որ Միջին Արևելքից կամ այլ շրջաններից հայրենիք վերադարձող անձինք Հայաստանը չնկատեն որպես պարզապես ժամանակավոր կայան, ապա մեկնեն Արևմուտք։ Մեր նպատակն է, ամեն գնով աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ համահայկական ուժերով իրականացնելու այս ծրագիրը։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն էլ պատրաստ է ստանձնել իր բաժինը։ Այդ կապակցությամբ մենք վերջերս ՀՀ կառավարությանն առաջարկել ենք՝ կազմավորել աշխատանքային խումբ՝ այս ամենը համախմբելու, միասնաբար մտածելու, միասնաբար ծրագրելու և հայրենադարձության մեծ ծրագիրը միասնաբար հաջողեցնելու համար»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում