Գլխավոր Լրահոս

Նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ

Նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ
Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է նոր քրեական գործ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ․ տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափի վատնում կատարելը։ «Այս պահի դրությամբ դեռևս մեղադրյալ կարգավիճակ ունեցող անձինք չկան։ Ընթանում է նախաքննություն»,- փոխանցեց Օհանջանյանը։ Փետրվարին ՀՔԾ-ն կարճեց Ղազարյանի և նրա կնոջ մասնակցությամբ մեկ այլ քրեական գործ, որը վերաբերում էր խոշոր չափերի հարկեր չմուծելուն։ Նրանց պատկանող 7 ընկերությունները հարկեր չէին վճարել՝ պետությանը պատճառելով 3 մլրդ դրամի վնաս։ Կարճման հիմք էր հանդիսացել այն փաստը, որ նախկին պաշտոնյան ու նրա կինը հատուցել էին հանցագործությամբ պետությանը պատճառած վնասը։ Վաչագան Ղազարյանին և նրա կնոջն առնչվող քրեական գործը կարճվել է․ ՀՔԾ Համեմատության համար նշենք, որ նախքան հեղափոխությունը՝ 2008-18թթ․՝ ՀՔԾ-ի գոյության 11 տարիներին, վերականգնվել է շուրջ 600 մլն դրամի վնաս, իսկ Ղազարյանն ու նրա կինը հինգ անգամ ավելի վնաս են պատճառել պետությանը՝ արդյունքում վերականգնելով 3 մլրդ դրամը միայն մեկ քրեական գործով։ Գևորգ Թոսունյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում