Գլխավոր Լրահոս

Մարզերի բժշկական կենտրոնները կստանան շտապօգնության 21 ՈՒԱԶ ամենագնաց մեքենա

Մարզերի բժշկական կենտրոնները կստանան շտապօգնության 21 ՈՒԱԶ ամենագնաց մեքենա

Առողջապահության նախարարությունը շտապօգնության 21 ՈՒԱԶ տեսակի ամենագնաց մեքենաներ է նվիրելու մարզերում գործող բժշկական կենտրոններին։ Սեպտեմբերի 3-ին այս հարցը կառավարության նիստում զեկուցելու է առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Ըստ նախարարության՝ դրանք հագեցվել են շտապ և անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով ու պարագաներով։ 

«Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ շտապ օգնության ծառայությունը հիմնականում գործում է բժշկական կենտրոնների կառուցվածքում, ձեռք բերված մեքենաները և սարքերը առաջարկվում է նվիրաբերությամբ տրամադրել ընտրված մարզային բժշկական կենտրոններին, որպես նվիրաբերության պայման սահմանելով դրանց օգտագործումը բացառապես բժշկական օգնության ծառայությունների մատուցման նպատակով։  Բժշկական կենտրոնների ընտրությունը կատարվել է հիմքում ունենալով մարզպետարանների կողմից ներկայացված կարիքները, յուրաքանչյուր անգամ առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող ազգաբնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ և հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքով»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում