

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի` ժամը 12:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը` Արմավիրի մարզից, 12-ը` Երևանից, 1-ը` Կոտայքի մարզից, գրանցվել է մահվան 14 դեպք․ հայտնում է առողջապահության նախարարությունը։
Ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում:
«Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուր է հանդիսացել մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումը:
Երևանի դեպքերից տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի, ինչպես նաև Կոտայքի մարզում արձանագրված դեպքից տուժածի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։
Կարդալ ավելին
Պատմություններ

Երեխաների անվտանգությունը մեքենայում. ինչու է կարևոր մանկական աթոռակը

Ալիևը ցանկանում է քաղաքական պառակտում հրահրել Հայաստանում

Հայաստանի և Վրաստանի կապիտալի շուկաների հնարավորությունները՝ Ամերիաբանկի Investor’s Day-ում

Ֆուտբոլային միջադեպ Բաթումիում՝ թուրքական ու իսրայելական թիմերի խաղին

Դիարբեքիր, Դեր Զոր, հումանիտար բուհեր, չեղարկման մշակույթ. զրույց Փիթեր Բալաքյանի հետ

Թունաքիմիկատների հետքեր են հայտնաբերվել Հայաստանում նորածինների օրգանիզմում. Գևորգյան

Առանց համակարգային փոփոխությունների աղքատությունը չի կրճատվի. Սերգեյ Մուրադյան

ԵՄ առաջնորդները փորձում են պայմանավորվել «ընտանեկան բյուջեի» շուրջ
Դիտել ավելին
Civilnet


