Գլխավոր Լրահոս

Մալաքյան եղբայրներից մեկը կկալանավորվի, մյուսը կմնա ազատության մեջ

Մալաքյան եղբայրներից մեկը կկալանավորվի, մյուսը կմնա ազատության մեջ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ բավարարել է Երևանի «Արարատ»-ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին  ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը. այս մասին լրատվամիջոցներին ասել է Էդգար Մալաքյանի պաշտպան Գոռ Մելքումյանը։

Մելքումյանը նշել է, որ դատարանը Էդգար Մալաքյանին մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել՝ հավելելով, որ դատարանը քննիչի միջնորդությունը մասնակի է բավարարել, ձերբակալությունը ճանաչվել է ոչ իրավաչափ, իրենք  բողոքարկելու են որոշումը հնգօրյա ժամկետում։

Ներկայում դատարանը քննում է Էդգարի եղբոր՝ Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գոռ Մալաքյանի կալանավորման հարցը։

Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ օգոստոսի 30-ին ՀՀ ոստիկանության կապիտանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, ստացված հաղորդման հիման վրա՝ մեկնել են «Կասկադ», որտեղ նկատել են երկու երիտասարդների, ովքեր քաշքշել են ոստիկանության երկու ծառայողի: Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը: ՊՊԾ ծառայողների օգնությամբ վերջիններս բերման են ենթարկվել, պարզվել է նրանց ինքնությունը. վերջիններս եղբայրներ են՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ: Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:

Լուսանկարում՝ Էդգար Մալաքյանը

 

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում