Գլխավոր Լրահոս

Նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում` տուգանք․ առաջարկվում է փոխել տուգանելու մեխանիզմը

Նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում` տուգանք․ առաջարկվում է փոխել տուգանելու մեխանիզմը

«Նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում` տուգանք». «Բարգավաճ Հայաստանն» առաջարկում է վերացնել կորոնավիրուսի հիմքով կիրառված տուգանքները։

Ազգային ժողովի կայքում հրապարակվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած նախագիծը։ Այն առաջարկում է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար սահմանված տուգանքները միանգամից չկիրառել, այլ նախազգուշացնել և կրկնվելուց հետո միայն տուգանել։

Նմանաբնույթ փոփոխություն է առաջարկվում, օրինակ, ազատ տեղաշարժվելու պայմանները կամ պահանջները խախտելիս և այլն։

Բացի այդ, խմբակցությունը նաև ցանկանում է, որ մինչև օրենքի ընդունումը կայացված վարչական ակտերը ճանաչվեն անվավեր։

Մարտի 16-ից օգոստոսի 18-ն արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար կազմվել է 82 116 որոշում, որից 71 113-ը՝ դիմակ չկրելու համար: Օգոստոսի 14-ի դրությամբ՝ պետական բյուջե է վճարվել ընդամենը 11,3 մլն դրամ դրամ։ Համեմատության համար նշենք, որ միայն դիմակներ չկրելու համար պետական բյուջե պետք է մուտքագրվի շուրջ 700 մլն դրամ:

«Ընդ որում, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար կազմված 82 116 որոշումներում առկա են նաև այնպիսի դեպքեր, երբ խախտումը կրում է զուտ ձեւական բնույթ, այսինքն՝ չի հանգեցրել որեւէ հետեւանքի (անձը գիշերը միայնակ կամ իր ընտանիքի անդամի հետ դիմակ չի կրել, երբ պահանջված սոցիալական հեռավորության վրա ոչ ոք չկա կամ խախտումը պայմանավորված է որեւէ ծայրահեղ անհրաժեշտ գործողություն կատարելու փաստով եւ այլն): Մինչդեռ այսպիսի դեպքերում պատասխանատվության նշանակումը արդեն իսկ կատարել է իր պրեվենտիվ ֆունկցիան, քանի որ նման դեպքերում պատասխանատվության կիրառման մեջ է կայանում կանխարգելիչ նշանակությունը, ոչ թե դրա պարտադիր կատարման`տուգանքի վճարման/բռնագանձման մեջ»,- նշված է նախագծում։

Գևորգ Թոսունյան

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում