Որևէ կոնֆլիկտ չկա, Հենրիխը պատրաստ է մյուս հավաքին գալ Երևան, միանալ թիմին և ամբողջությամբ նվիրվել մեր հավաքականին․ սեպտեմբերի 7-ին՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան-Էստոնիա խաղին ընդառաջ, նախախաղային մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
«Դատելով իմ զրույցից նրա հետ՝ կարող եմ ասել, որ, իմ կարծիքով, որևէ կոնֆլիկտ չկա, Հենրիխը պատրաստ է մյուս հավաքին գալ Երևան, միանալ թիմին և ամբողջությամբ նվիրվել մեր հավաքականին»,- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքի փոխանցմամբ՝ ասել է Կապառոսը։