Գլխավոր Լրահոս

Տուրքերի և վճարների արտոնություն՝ լիբանանահայերին

Տուրքերի և վճարների արտոնություն՝ լիբանանահայերին
Երևան ժամանած լիբանանահայերի և բացառապես նրանց հիմնադրմամբ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար 2020թ. բոլոր տեղական տուրքերի և վճարների նկատմամբ սահմանվել է արտոնություն՝ զրոյական դրույքաչափի կիրառմամբ․ այսպիսի որոշում է ընդունվել սեպտեմբերի 8-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում։ Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոնյանը նշել է, որ Բեյրութում պայթյունի օրվանից մինչ օրս շուրջ 1 200 լիբանանահայեր են ժամանել Երևան, իսկ 300-400-ը կամ վերադարձել են կամ մեկնել են արտասահման: «Մեր մի քանի հարյուր հայրենակիցներ ապրում են Երևանում»,- հավելել է նա։ Հայաստանում հաստատվող լիբանանահայերի համար աջակցության փաթեթ է մշակվել՝ նրանց սոցիալ-տնտեսական կարիքները մեղմելու համար։ Լիբանանահայերի աջակցության փաթեթում՝ առողջապահական, կրթական, կեցության և այլ հարցերի շրջանակ Օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկեց Լիբանանին և տեղի հայ համայնքին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում