Գլխավոր Լրահոս

«Հայրության արձակուրդ» և աշխատանքից մեկ ժամ շուտ դուրս գալու հնարավորություն՝ ծնողներին. նախագծեր ԱԺ-ում

«Հայրության արձակուրդ» և աշխատանքից մեկ ժամ շուտ դուրս գալու հնարավորություն՝ ծնողներին. նախագծեր ԱԺ-ում

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 9-ի նիստի օրակարգում երկու նախագիծ է ներառված, որոնք առնչվում են ծնողներին։

Դրանցից առաջինը նախատեսում է փոփոխություն աշխատանքային օրենսգրքում։ Մասնավորապես, առաջարկվում է ներդնել «հայրության արձակուրդ»։ Ըստ առաջարկի՝ «երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով»։

Նախագիծը մշակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները` Ծովինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Լուսինե Բադալյանը, Արմեն Փամբուխչյանը և Նարեկ Զեյնալյանը, այն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է։ Եթե ամբողջությամբ ընդունվի, ուժի մեջ կմտնի 2021-ի հունվարի 1-ից։

Երկրորդ նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել, որը հնարավորություն կտա նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողներին լքել աշխատանքի վայրը սահմանված աշխատաժամի ավարտից մեկ ժամ շուտ՝ բացառելով պայմանավորված աշխատավարձի պահումները։

Փաթեթում նշվում է՝ «նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամը հիմնականում ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալը աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված են լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը և դառնում խնդրահարույց»։

Նախագիծը մշակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը և ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

Այս փաթեթը դեռևս չի մտել խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ։

 

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում