Գլխավոր Լրահոս

AstraZeneca-ի կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումները կասեցվել են

AstraZeneca-ի կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումները կասեցվել են
AstraZeneca դեղագործական ընկերության կողմից մշակվող՝ COVID-19 պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը դադարեցվել է․ պատճառը փորձարկումների մասնակիցներից մեկի մոտ ի հայտ եկած կողմնակի ազդեցությունն է։ Նշվում է, որ աշխատանքները կասեցվել են «հավանական անբացատրելի հիվանդության» հետազոտման նպատակով, բայց տվյալները պետք է ստուգել։ AstraZeneca-ն երեք ընկերություններից մեկն է, որն իրականացնում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ փուլի փորձարկումները ԱՄՆ-ում։ Ներկայում ԱՄՆ-ում փորձարկումներ են իրականացնում նաև Pfizer և Moderna ընկերությունները։ Պատվաստանյութը, որը մշակվում է AstraZeneca-ի և Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի կողմից, COVID-19 դեմ պատվաստանյութերի առաջատար թեկնածուներից մեկն է: Moderna-ն թեկնածու պատվաստանյութի՝ ԱՄՆ-ից դուրս մատակարարման համաձայնագիր է կնքել Կորոնավիրուսի համավարակը չի լինի վերջինը․ ԱՀԿ Կորոնավիրուսի համավարակը չի լինի վերջինը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը Ժնևում հայտարարել է, որ աշխարհը պետք է պատրաստ լինի նոր համավարակների։ «Պատմությունը մեզ սովորեցնում է, որ բռնկումներն ու համավարակները կյանքի մի մասն են։ Բայց երբ սկսվի հաջորդ համավարակը, աշխարհը պետք է դրան ավելի պատրաստ լինի, քան այս անգամ»,- ասել է նա։ Աշխարհում սեպտեմբերի 8-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քանի 27 միլիոն դեպք։ COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը առաջիններից կստանա Բելառուսը, դիմողների թվում է Ադրբեջանը #ՍիվիլՆեթ #Լուրեր
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում